Ստեղծվել է «Էրեբունի-Երեւան» Մշակութային հիմնադրամ

PanARMENIAN.Net - Հայաստանի մայրաքաղաքի Ավագանու խորհրդի որոշմամբ ու Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի նախաձեռնությամբ ստեղծվել է «Էրեբունի-Երեւան» Մշակութային հիմնադրամը:



Ինչպես հաղորդում է քաղաքապետարանի մամլո ծառայությունը, հիմնադրամի նպատակը Երեւանի տարածքում գտնվող Էրեբունի ուրարտական հնագույն ամրոցի բարեկարգումն է:



«Մենք կարող ենք բարեկարգել մեր մայրաքաղաքի խորհրդանիշը` Էրեբունի ամրոցը, պետությունների կամ բարերարների օգնությամբ, սակայն նպատակահարմար է, որպեսզի այդ պատասխանատու եւ պատվավոր գործին ձեռնամուխ լինենք մենք` երեւանցիներս»,- հայտնել է Գագիկ Բեգլարյանը:



Էրեբունին Ուրարտու պետության հնագույն քաղաքն է, որի ավերակները գտնվում են Արին-Բերդ բլրի վրա` ժամանակակից Երեւանի ծայրամասում: Էրեբունին հիմնադրվել է ուրարտական Արգիշտի I արքայի կողմից մ.թ.ա 782` որպես Արարատյան դաշտում ուրարտացիների ամրապնդման հենակետ:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---