Ռ.Գեւորգյանցի «Հրաշագործի աշունը» Օսկարի հավակնորդ է24 սեպտեմբերի 2009 - 19:58 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Կինոգործիչների միության նախագահ, կինոռեժիսոր Ռուբեն Գեւորգյանցի «Հրաշագործի աշունը» փաստավավերագրական ֆիլմը Հայաստանի մշակույթի նախարարության կողմից ներկայացվել է «Օսկար-2010» կինոմրցանակաբաշխությանը «Օտարալեզու լավագույն ֆիլմեր» անվանակարգում: «Օսկար» Կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի կանոնադրության համաձայն, հայտերը պետք էր ներկայացնել մինչեւ 2009թ. սեպտեմբերի 1-ը: Ինչպես հայտնել է Հայաստանի Մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության մասնագետ Քրիստինա Ղուշչյանը, իրենք մոտ երկու ամիս առաջ են նամակ ուղարկել մրցանակաբաշխության կազմակերպիչներին: Ֆիլմը նկարահանվել է 2008 թ.: Ֆիլմի սցենարի հեղինակն է Ռուբեն Գեւորգյանցը, ռեժիսորներն են` Ռուբեն Գեւորգյանցը, Վահե Գեւորգյանցը: Ֆիլմը նվիրված է Իտալացի հանրահայտ կինոսցենարիստ, դրամատուրգ, բանաստեղծ, նկարիչ, քանդակագործ Տոնինո Գուերային: «Հրաշագործի աշունը» 2008 թ. «21-րդ դարի նորկինո» փառատոնում արժանացել է գլխավոր մրցանակի, ինչպես նաեւ «Ոսկե դափ» մրցանակի (Խանտի-Մանսիյսկի ՄԿՓ, 2008) եւ ՀՀ նախագահի մրցանակի (2009): Նշենք, որ Ամերիկյան կինոակադեմիան 82-րդ անգամ իր մրցանակները կհանձնի 2010 թ. մարտի 7-ին` «Կոդակ» համալիրում: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |