Հայկական անիմատորները կարող են ուղի գտնել դեպի «Annecy» Միջազգային փառատոնին

PanARMENIAN.Net - «Սկսելով մեր համագործակցությունը «ReAnimania» Միջազգային անիմացիոն կինոփառատոնի հետ, մենք համոզված էինք հաջողության մեջ: Տվյալ դեպքում` դա նպաստում է հայկական անիմացիոն արվեստի մասսայականացմանը», - ասել է «Annecy» Միջազգային անիմացիոն կինոփառատոնի տնօրեն Տիցիանա Լոշինը:



Երկու փառատոնների համագործակցության նպատակն է` հայտնաբերել երիտասարդ տաղանդավոր հայ անիմատորներին եւ աջակցել անիմացիոն ինդուստրիայի զարգացմանը Հայաստանում:



«Յուրաքանչուր համաշխարհային փառատոնին հետաքրքիր է բացահայտել ինքնատիպ արվեստը, իսկ հայկական անիմացիոն արվեստը շատ ինքնատիպ է եւ կարող է ճանաչում գտնել արտասահմանում», - նշել է Լոշինը:



«Annecy»- ն անիմացիոն կինոյի հնագույն եւ լավագույն փառատոնն է: Հիմնադրվել է 1956 թ-ին` Կաննի փառատոնի շրջանակներում, որպես առանձին անիմացիոն ծրագիր: Չորս տարի անց անիմատորները բաժանվեցին կինոփառատոնից եւ հանգրվան գտան Անենսի փոքր քաղաքում:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---