Երեւանում տեղի ունեցավ «ReAnimania» կինոփառատոնի հանդիսավոր փակման արարողությունը 6 հոկտեմբերի 2009 - 21:56 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 6-ին, Երեանում տեղի ունեցավ «ReAnimania» Միջազգային անիմացիոն կինոփառատոնի հանդիսավոր փակման արարողությունը: Փառատոնը փակվեց ամերիկյան անիմատոր Նինա Թեյլիի «Սիթան բլյուզ է երգում» ֆիլմի ցուցադրուցյամբ: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը, կինոփառատոնի բոլոր հաղթողներին կհանձնվեն «Հավերժության խորհրդանիշները»: Սակայն ֆինանսական պատճառներով, մրցանակները կհանձնվեն 2010թ.:«ReAnimania» կինոփառատոնի կազմկոմիտեն սահմանել է հայտնի հայ անիմատոր Ռոբերտ Սահակյանցի անվան մրցանակ, որը այս տարի հանձնվել է իտալացի անիմատոր Բրունո Բոցետիտտիին: Բացի այդ, հետմահու պարգեւատրվել է անիմատոր Ռուբիկ Մուրադյանը: Ընդհանուր առմամբ, փառատոնում մասնակցեցին 31 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում Ֆրանսիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Իտալիայից եւ այլն: 250 ֆիլմ ցուցադրվել էր երեք օրվա ընթացքում: Փառատոնի մրցանակային ծրագիրը ընդգրկել էր 5 լիամետրաժ եւ 70 կարճամետրաժ ֆիլմեր: Ժյուրիի որոշմամբ բոլոր անվանակարգերում, բացի «Լավագույն լիամետրաժ ֆիլմ» անվանակարգից, կան գրան-պրիին արժանացած աշխատանքներ: Փառատոնի կազմակերպմանը աջակցեցին Հայաստանում Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Բրազրլիայի եւ Գերմանիայի դեսպանատները: Փառատոնի գլխավոր հովանավորն է VivaCell-MTS կազմակերպությունը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների |