Հոկտեմբերի 9-ին Երեւանում կկայանա «Ակամա բժիշկ» ներկայացման պրեմիերան 7 հոկտեմբերի 2009 - 19:57 AMT PanARMENIAN.Net - «Հուսո կամուրջ» հասարակական կազմակերպության թատերական կազմը հոկտեմբերի 9-ին Երեւանում` Հովհաննես Թումանյանի անվ. Տիկնիկային թատրոնում կներկայացնի «Ակամա բժիշկ» (բեմադրողներ` Հասմիկ Խաչատրյան, Լեւոն Իվանյան) ներկայացման պրեմիերան` Ժան Բատիստ Մոլիերի համանուն պիեսի հիման վրա:Թատերական կազմը ձեւավորվել է 1997թ.: Կազմում աշխատում են նաեւ սահմանափակ հնարավորություններով երեխաներ: Աշխատանքը բեմում նպաստում է նրանց ինտեգրմանը հասարակություն: Թատրոնի խաղացանկի մեջ մտել են հայ եւ համաշխարհային դասականների ստեղծագործությունների հիման վրա բեմադրված ներկայացումներ: Թատերական կազմը գործում է Դանիայի Զարգացման միջազգային գործակալության ֆինանսավորմամբ եւ «Արեւելք առաքելություն» դանիական կազմակերպության աջակցությամբ: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |