Երեւանում կարող է տեղի ունենալ Փոլ Մաքքարթնիի համերգը 9 հոկտեմբերի 2009 - 14:45 AMT PanARMENIAN.Net - «VIBROGRAFUS» ընկերությունը վերջերս Հայաստանի մայրաքաղաքում կազմակերպել էր լեգենդար բրիտանական Jet Rotals ռոք-խմբի համերգը: Հոկտեմբերի 16-ին նույն ընկերությունը ռոքի սիրահարներին հնարավորություն կտա լինել ռոքի օրենսդիրներից մեկի` Uriah Heep-ի համերգին: Բացի այդ, ընկերությունը նախապատրաստում է հաջորդ անակնկալը` «Բիթլզի» նախկին անդամ, սըր Փոլ Մաքքարթնիի համերգը Երեւանում: «Մենք կցանկանայինք, որ Երեւան ժամաներ Փոլ Մաքքարթնին: Ցավոք, դեռեւս հիմքեր չկան վստահաբար դա հայտարարելու համար»,-ասել է «VIBROGRAFUS» ընկերության տնօրեն Վարդան Գրիգորյանը: Նա նաեւ հայտարարել է, որ բանակցություններ են ընթանում Մաքքարթնիի մենեջերի հետ` Երեւանում նրա համերգի կազմակերպման շուրջ: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |