«Վերադարձի» փառատոնի շրջանակներում Երեւանում ելույթ կունենա օպերային երգչուհի Արաքս Դավթյանը16 հոկտեմբերի 2009 - 16:18 AMT PanARMENIAN.Net - «Վերադարձի» փառատոնի շրջանակներում վեց համերգներից հինգերորդը տեղի կունենա հոկտեմբերի 18-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:Viva Mozart համերգը կանցնի հայտնի օպերային երգչուհու Արաքս Դավթյանի եւ Հայաստանի պետական մենակատարների անսամբլի մասնակցությամբ: Արաքս Դավթյանը միջազգային ճանաչում ստացավ Viotti միջազգային մրցույթի հաղթանակից հետո` 1984թ., եւ միանգամից հրավիրվեց Մեծ Թատրոն: Իսկական միջազգային սենսացիա դարձավ նրա ԱՄՆ եւ Եվրոպայի երկրներով «Մոսկվայի վիրտուոզների» հետ իր համերգային շրջագայությունը: «Վերադարձի» փառատոնի նպատակն է` գրավել ամբողջ աշխարհի հայերի ուշադրությունը հայրենիք վերադառնալու խնդրին եւ ցույց տալ հայ հանդիսատեսին մասնագետ երաժիշտների վերջին նվաճումները, ձեւավորել ժամանակակից երաժշտության հանդեպ հասարակական պահանջ: «Վերադարձի» փառատոնի բացումը տեղի ունեցավ սեպտեմբերի 22-ին: Փակումը`հոկտեմբերի 24: «Վերադարձի» դասական երաժշտության փառատոնի անցկացնում է «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը` Հայաստանի առաջին տիկնոջ Ռիտա Սարգսյանի բարձր հովհանու ներքո եւ VivaCell-MTS ընկերության ֆինանսական աջակցմամբ: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |