Երեւանում հանդիպում է տեղի ունեցել հայտնի քանդակագործ ու նկարիչ Արտո Չաքմաքչյանի հետ17 հոկտեմբերի 2009 - 00:10 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 16-ի Նարեկացի մշակութային կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում քանդակագործ ու նկարիչ, Կանադայի գեղեցիկ արվեստների ակադեմիայի անդամ Արտո Չաքմաքչյանի հետ, ինչպես նաեւ նրա վարպետության դասը, հայտարարել է կենտրոնի մամլո քարտուղար Նաիրա Հայրապետյանը: Վարպետության դասի ընթացքում Արտո Չաքմաքչյանը պատմել է իր քանդակների, նկարների ստեծման մասին, ինչպես նաեւ հայկական եւ արտերկրի մշակութային միջավայրի մասին: «Նկարչության միջոցով ես միշտ աշխատում եմ փոխանցել այն, ինչ կատարվում է իմ ներսում, ինչ ես առաջնային եմ համարում»,-ասել է նկարիչը: Արտո (Հարություն) Չաքմաքչյանը ծնվել է 1933թ. Եգիպտոսում: 1948թ. ընդունվել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան: 1961թ. որպես հետազոտող աշխատել է Գիտական արվեստների ակադեմիայում եւ շրջագայել է Հայաստանով` ուսումնասիրելով հայկական եկեղեցիների միջնադարյա քանդակները, ինչն էլ հետագայում հիմք հանդիսացավ նրա «Միջնադարյան Հայաստանի դեկորատիվ արվեստը» աշխատության համար: 1969թ. «Մայր» եւ «Առնո Բաբաջանյան» քանդակների համար պարգեւատրվել է Հայաստանի երիտասարդական միության մեդալով: Հետագայում այդ աշխատանքները փոխանցվել են Մոսկվայի Տրետյակովսկու անվան պատկերասրահին: 1991թ. ի վեր Կանադայի գեղեցիկ արվեստների ակադեմիայի անդամ է: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |