Գյումրիում բացվել է ռեժիսոր Էդմոնդ Քյոսայանի հիշատակին նվիրված հուշատախտակը17 հոկտեմբերի 2009 - 20:21 AMT PanARMENIAN.Net - Երեւանում հոկտեմբերի 15-ին մեկնարկած Մանկապատանեկան ֆիլմերի հինգերորդ միջազգային փառատոնի մասնակիցներն ու հյուրերն այսօր այցելել են Գյումրի: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը Գյումրիից, փառատոնի շրջանակներում հոկտեմբերի 17-ին «Հոկտեմբեր» կինոթատրոնի պատին տեղադրվեց Էդմոնդ Քյոսայանի հիշատակին նվիրված հուշատախտակը, ինչպես նաեւ նրա անունով անվանակոչվեց «Մուշ-2» թաղամասի փողոցներից մեկը: Հուշատախտակի բացման արարողությանը ներկա էին ռեժիսորի ընտանիքի անդամները, ինչպես նաեւ փառատոնի ճանաչված հյուրերը` ռեժիսոր Բորիս Գրաչեւսկին, դերասան Նիկոլայ Դենիսովը, կինոգետ Արմեն Մեդվեդեւը, մուլտիպլիկատոր Էդուարդ Նազարովը եւ այլոք: Փառատոնի հյուրերն ու մասնակիցները եղան «Թռչունյան» մանկատանը եւ համանուն պարախմբի ելույթից հետո շփվեցին երեխաների հետ: Փառատոնը կազմակերպվել է Ռոլան Բիկովի անվան մանկապատանեկան կինոյի ու հեռուստատեսության զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ եւ նպատակ ունի զարգացնել երեխաների հետաքրքրությունը կինոյի հանդեպ, հնարավորություն տալով նրանց տսենել վերջին տարիների լավագույն մանկապատանեկան ֆիլմերը: Այս տարի փառատոնի շրջանակներում կցուցադրվի 51 ֆիլմ 23 երկրներից: Ճանաչված հյուրերը փառատոնի շրջանակներում վարպետության դասեր կանցկացնեն երկրի դպրոցներում: 5-րդ, հոբելյանական տարում փառատոնի կազմակերպիչներն անցկացրել են մի շարք հոբելյանական միջոցառումներ, կինոպրեմիերաներ, հանդիպումներ հանդիսատեսի հետ, արվեստի հայ գործիչների հետ: Փառատոնի շրջանակներում կնշվի Սոս Սարգսյանի, Երվանդ Մանարյանի, Ռոլան Բիկովի 80-ամյակը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |