Նկարիչ Հենրիխ Մամյանի հանձնվել է «Հակոբ Մեղապարտ» մեդալը, նրա 75-ամյակի կապակցությամբ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 20-ին Հայաստանի Ազգային գրադարանում տեղի ունեցավ գծանկարիչ Հենրիխ Մամյանի գիրք-ալբոմի շնորհանդեսը, որտեղ ամփոփված են նկարչի ավելի քան 200 գործ` գծանկար, որմնանկարներ եւ բնապատկեր:



Ազգային գրադարանի կողմից նկարիչ Հենրիխ Մամյանի 75-ամյակի կապակցությամբ «Հակոբ Մեղապարտի մեդալ» է շնորհվել:



Հենրիխ Մամյանի գիրք-ալբոմը հրատարակվել է Երեւանի պետական ճարտարապետաշինարարական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի աջակցությամբ:



Հենրիխ Մամյանը` գեղանկարիչ-գծանկարիչ, պրոֆեսոր, Հայաստանի վաստակավոր նկարիչ, գրքի գեղարվեստական ձեւավորման վարպետ է:
 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---