Ռուսաստանի երիտասարդ գրողների IX համաժողովում առաջին անգամ մասնակցում են ԱՊՀ երկրները20 հոկտեմբերի 2009 - 21:14 AMT PanARMENIAN.Net - Մերձմոսկովյան շրջանում անցե կացվում Ռուսաստանի երիտասարդ գրողների IX համաժողովը, որի շրջանակներում ԱՊՀ անդամ երկրների Միջպետական համագործակցության մարդասիրական հիմնադրամի (ՄՀՄՀ) աջակցությամբ տեղի ունեցավ կլոր սեղան ԱՊՀ երկրների` Հայաստանի, Մոլդովայի, Բելառուսի, Ուկրաինայի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի երիտասարդ գրողների մասնակցությամբ: Ինչպես հաղորդում է ՄՀՄՀ-ի մամլո քարտուղարությունը, Համաժողովի մասնակիցներին ուղղված իր ողջույնում, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը նշել է համաժողովի կարեւորությունը եւ ԱՊՀ երկրների գրողների մասնակցությունը: «Համաժողովը դարձել է նշանակալից իրադարձություն երկրի մշակութային կյանքում: Այստեղ պրոֆեսիոնալ քննարկումներ են անցկացվում գրականության ուղիների զարգացման, ռուսաց լեզվի հարստության պահպանման, ազգային մշակույթների մասին, անցկացվում են ստեղծագործական սեմինարներ: Ներկայիս հանդիպման կարեւոր հանգամանքն է` ԱՊՀ երկրների գրողների մասնակցությունը»: Համաժողովի շրջանակներում հայտնի գրողների ղեկավարությամբ կանցկացվեն վարպետության դասընթացներ, կլոր սեղաններ եւ քննարկումներ, տեղի կունենան հանդիպումներ գրական ամսագրերի գլխավոր խմբագրերի, գիտնականների, հասարակական գործիչների, տնտեսագետների հետ: Համաժողովին մասնակցում են հայտնի ստեղծագործողներ` Ալեքսանդր Գորոդնիցկին, Վլադիմիր Մականինը, Օլեսյա Նիկոլաեւան, Յուրի Սիմոնով-Վյազեմսկին, Ալեքսանդր Տիմոֆեեւսկին, Մարիետտա Չուդակովան, Կարեն Շախնազարովը եւ այլոք: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |