Թբիլիսիում «Գ. Սունդուկյանը 19-րդ դարի (1874-1903) վրացական բեմում» գրքի շնորհանդեսը վերածվեց տոնի 9 նոյեմբերի 2009 - 14:59 AMT PanARMENIAN.Net - Իդա Բաբայանի «Գ. Սունդուկյանը 19-րդ դարի (1874-1903) վրացական բեմում» գրքի շնորհանդեսը, որը տեղի ունեցավ Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվ. հայկական դրամատիկական թատրոնում, տոնի վերածվեց, քանի որ մի հարկի տակ էին հավաքվել հայ եւ վրացի պրոֆեսիոնալները:1970-ական թթ.-ից սկսած, Իդա Բաբայանը ուսումնասիրել է արխիվային փաստաթղթերը: Նրա գրքերից առաջինը հրատարակվել է 2008 թ., Հայաստանի ԳԱԱ արվեստի ինստիտուտի պատվերով, «Էդիտ պրինտ» հրատարակությունում: Գիրքը ձեւավորված է հայ եւ վրացի 250 նկարիչների նկարներով, որոնք պատկերում են 19-րդ դարի Թբիլիսիի կյանքը, ինչն էլ օգնում է ոչ միայն պատկերացում կազմել այդ ժամանակաշրջանի մասին, այլեւ ապացուցում է հայերի նշանակալի մասնակցությունը Թբիլիսիի թատերական - մշակութային բազմաբնույթ եւ հարուստ կյանքին: Գրքի վերջաբանում Իդա Բաբայանը նշել է. «19-րդ դարի երկրորդ կեսի Վրաստանի թատերական մշակույթը նշանակալի է դրամատիկական գրականության հարստությամբ, սակայն Գաբրիել Սունդուկյանի հայկական գեղարվեստական ֆենոմենը հատուկ տեղ է գրավում դրանում: Նա մեծ դեր է խաղացել ինչպես վերածննդի շրջանում, այնպես էլ վրացական դերասանական թատրոնի կայուն գործառնություններում, նպաստել է դերասանների մի ամբողջ սերնդի ձեւավորմանը եւ թատրոնի դիրքի հաստատմանը: Նրա գործերը արդիական խնդիրների լուծման համար հարուստ եւ ազդեցիկ նյութեր էին, դրանով հանդերձ ողջ վրացական հասարակության վրա եւ թատերական-մշակութային հոգեւոր կյանքում գեղարվեստական մեծ ազդեցություն են ունեցել»: Շնորհանդեսին ներկա գտնվող Հայաստանի եւ Վրաստանի թատերական գործիչները կարեւորեցին ոչ միայն այդպիսի աշխատությունների գոյությունը, այլեւ դրանց շնորհանդեսը: Արվեստաբանության դոկտոր Միխայիլ Քալանթարիշվիլին, Վրաստանի գրողների միության նախագահի տեղակալ Ռեւազ Միշվելաձեն, ինչպես նաեւ Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Լեւոն Մութաֆյանն ու թատերագետ Նվարդ Ասատրյանը համաձայնեցին, որ «Մասշտաբային շնորհանդեսը, որն ընդգրկել է երաժշտաթատերական ծրագիր, դարձավ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ գործող կամուրջ, ինչպես նաեւ երկու երկրների թատերական գործիչների միջեւ մշակութային կապերի ակտիվացման խթան դարձավ»: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով | Շուռնուխի 13 տունը շահագործման է հանձնվել Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր ՔԿ-ն՝ gg–ի հայտարարության մասին․ Իրականությունը խեղաթյուրելու անհաջող փորձ է Նշվում է, որ վարույթը նախաձեռնվել է դեռևս 2023 թվականի մայիսին ԱԽ քարտուղարը Կուլեբայի հետ քննարկել է ՀՀ-Ուկրաինա հարաբերությունների հեռանկարները Հանդիպումը տեղի է ունեցել «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովի» շրջանակում Հունիսի 17–ին ԱԺ–ում կառավարության հրաժարականի ուղերձով նիստ կգումարվի․ ՔՊ–ն պատրաստվում է բոյկոտել այն Բագրատ սրբազանը շարժման մասնակիցներին կոչ է արել հավաքվել ԱԺ շենքի մոտ |