Երեւանում ընթանում են «Ռուսաստանյան հեռուստատեսության օրերը Հայաստանում»16 նոյեմբերի 2009 - 20:19 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 16-19-ը Երեւանում տեղի կունենան «Ռուսաստանյան հեռուստատեսության օրերը Հայաստանում»: Այդ ծրագրի շրջանակներում Երեւան են ժամանեկ «Ռուսական հեռուստատեսության ակադեմիա» հիմնադրամի նախագահ, ՌԴ նախագահի միջազգային մշակությաին համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ, հատուկ հանձնարարությունների դեսպան Միխաիլ Շվիդկոյը, Առաջին ալիքի Լրատվական ծրագրերի գլխավոր տնօրենի տեղակալ Կիրիլ Կլեյմյոնովը, մեկնաբան Անդրեյ Կոնդրաշովը, հաղորդավար Արինա Շառապովան: Հյուրերին ուղեկցում է ՌԴ-ում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանը: «Հայաստան այցելության ընթացքում «Ռուսական հեռուստատեսության ակադեմիա» հիմնադրամի եւ հայկական չորս առաջատար հեռուստաալիքների` Հայաստանի հանրային հեռուստատեսության, երկրորդ հայկական հեռուստաալիքի, «Արմենիա» եւ «Շանթ« հեռուստաալիքների միջեւ հուշագիր կստորագրվի «Փոխըմբռնման ու համագործակցության մասին»,-ասել է Շվիդկոյը: Ըստ նրա, 2010 թվականից առաջատար ռուսական հեռուստաալիքներում կկազմակերպվեն վարպետության դասեր եւ վարժանքներ հայաստանցի լրագրողների համար: Բացի այդ, այցի շրջանակներում հանդիպում տեղի կունենա Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի, Երեւանի պետական մանկավարժական համալսարանի, ինչպես նաեւ Հայաստանի լրագրողների միության անդամների հետ: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և Ղազախստանի ԱԳ նախարարները շեշտել են սահմանազատման գործընթացում Ալմաթիի հռչակագրի նշանակությունը Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային փոխկապակցվածության հարցերին Օսկանյան. Անցումային շրջանի համար վարչապետի ամենահարմար թեկնածուն Բագրատ սրբազանն է Նա նշել է, որ Փաշինյանի հրաժարականի պահանջն արդար և կարելի է իրականացնել սահմանադրական ճանապարհով Երևանի տարբեր հատվածներում անհնազանդության ակցիաներ են «Ինձ ասում են կոնկերտ ասեմ փողոց փակեք, ոչ թե ակցիաներ արեք, ասում եմ փողոց փակեք»,–ասել է սրբազանը «Ավրորա» մրցանակին է արժանացել բժիշկ և իրավապաշտպան Դենիս Մուկվեգեն Կոնգոյից Արարողությունը տեղի է ունեցել Լոս Անջելեսում |