Ալեքսանդր Օլեյնիկով. Վառ կերպարը ռուսական հեռուստատեսությունում Հայաստանի ներկայացուցիչների գլխավոր առավելությունն է

PanARMENIAN.Net - «Վառ կերպարը ռուսական հեռուստատեսությունում Հայաստանի ներկայացուցիչների գլխավոր առավելությունն է: Պետրոսյանը, Քեոսայանը, Մարտիրոսյանը, Գալստյանը` նրանք բոլորն էլ պայծառ մարդիկ են, որոնք անմիջապես տարբերվում են: Նրանց կարելի է ատել, չսիրել, սակայն անհնար է արհամարել»,- նոյեմբերի 16-ին Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների եւ լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց «ՏՎ Ցենտր» ԲԲԸ գլխավոր պրոդյուսեր, գլխավոր տնօրենի տեղակալ, Ռուսական հեռուստատեսության Ակադեմիայի անդամ Ալեքսանդր Օլեյնիկովը:



Նոյեմբերի 16-19-ը Երեւանում տեղի կունենան «Ռուսական հեռուստատեսության օրեր Հայաստանում»: Ծրագրի շրջանակներում այսօր կայացավ ռուսական պատվիրակության հանդիպումը ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Բացի դրանից, այցի շրջանակներում կկայանա հանդիպումը Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի, Երեւանի պետական մանկավարժական համալսարանի ուսանողների, ինչպես նաեւ Հայաստանի Լրագրողների միության անդամների հետ:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---