Լիլիթ Հակոբյան. Չարենցը մեր խղճի եւ արժանապատվության խորհրդանիշն է24 նոյեմբերի 2009 - 22:10 AMT PanARMENIAN.Net - «Ես շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, որոնք ունեն իրենց ավանդը թանգարանի հիմնադրման մեջ: Չարենցը մեր խղճի եւ արժանապատվության խորհրդանիշն է», - ասել է Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը միջոցառման ժամանակ:Միջոցառմանը ներկա էին Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը: Վերջինը թանգարանին շնորհել է «Հակոբ Մեղապարտի» մեդալը: Միջոցառմանը տեղի ունեցավ նաեւ թանգարանի նմուշների շնորհանդեսը: Եղիշե Չարենցի տուն-թանգարանը բացվել է 1974 թ-ն, Երեւանի այն բնակարանում, որը Չարենցի ընտանիքը ստացել էր 1935 թ-ն: Թանգարանի հիմանական ֆոնդը կազմված է 7760 նմուշներից: Ընդհանուր առմամբ թանգարանում պահվում է մոտ 17 հազար նմուշ: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |