Բելգիայում նշել են Դանիել Վարուժանի ծննդյան 125-ամյակը26 նոյեմբերի 2009 - 22:24 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 25-ին Բելգիայի ֆլամանական Գենտ քաղաքի համալսարանում, որտեղ ուսանել է Դանիել Վարուժանը, տեղի է ունեցել հայ ականավոր դասականի ծննդյան 125-ամյակին նվիրված միջոցառում : Համալսարանի գրադարանում, որտեղ փակցված է Դանիել Վարուժանի հուշատախտակը, ուսանողներին, հայ համայնքի ներկայացուցիչներին, Հայաստանի դեսպանին ողջույնի խոսքով դիմել է գրադարանի տնօրեն դոկտոր Պետենգհեմը՝ շեշտելով ազգային գրականության դերը համամարդկային արժեքների ձեւավորման ընթացքում: Գենտի հայկական բարեգործական դպրոցի տնօրեն էլիզա Ատաջյանը ներկայացրել է դասականի ճակատագիրը: Դեսպան Ադոնցը շնորհակալություն է հայտնել համալսարանի ղեկավարությանը միջոցառումը հյուրընկալելու, համընդհանուր եվրոպական արժեքների համակարգում հայ գրականության տիտանին ընկալելու - գնահատելու համար: Միջոցառումը շարունակել են Գենտի հայկական դպրոցի աշակերտները Դանիել Վարուժանի ստեղծագործությունների ընթերցանությամբ: Միջոցառումը կազմակերպել էին Բրյուսելում Հայաստանի դեսպանությունը եւ Գենտի «ԷԱԿ» հայկական բարեգործական կազմակերպությունը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |