Մոսկվայում տեղի ունեցավ «Ախթամար» ֆիլմի պրեմիերան` «Լեգենդն այսօր » շարքից

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 27-ին Մոսկվայում տեղի ունեցավ «Ախթամար» կարճամետրաժ ֆիլմի պրեմիերան` ռեժիսորներ Լյուդվիգ եւ Պոլ Շամասյան եղբայրների «Լեգենդն այսօր» ֆիլմաշարից: Այս ֆիլմի սցենարի հիմքում Աղթամար կղզու արքայադստեր լեգենդն է: Լեգենդը պատմում է ֆիլմի գլխավոր հերոս տաքսու վարորդը` իրեն անծանոթ ուղեւորին: Վարորդի դերակատարն է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը :



Ֆիլմում հնչում է Սթիվ Հիլթոնի երաժշտությունը, իսկ դուդուկ նվագում է Ջիվան Գասպարյանը:



«Լեգենդն այսօր» ֆիլմաշարից կցուցադրվեն լեգենդ Արա Գեղեցիկի մասին, Սանատրուկ թագավորի մասին, որն իր ողջ կարողությունը ծախսել է երկրաշարժից տուժած Մծբին քաղաքի վերականգնման համար, եւ այլ լեգենդների հիման վրա ստեղծված ֆիլմերը:



Հունվարի 1-ից ֆիլմը ցանկացողները կարող են դիտել www.ararat-legends.com. կայքէջում:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---