«Deep Purple» համերգը կկայանա Երեւանում 2010թ. մայիսի 25-ին

PanARMENIAN.Net - 2010 թ. մայիսի 25-ին Երեւանում` Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա համաշխարհային ռոքի լեգենդ` «Deep Purple» խմբի համերգը: Ինչպես հաղորդում է Barseghyan media factory-ն, «Deep Purple» խումբը Երեւանում հանդես կգա իր ամբողջական կազմով` Իեն Գիլան (վոկալ), Սթիվ Մորս (կիթառ), Ռոջեր Գլովեր (բաս-կիթառ), Դոն Էյրի (ստեղնայիններ), Իեն Փեյս (հարվածայիններ):



Համերգի կազմակերպիչներն են` Vibrographus եւ ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐՏ:



Տեղեկատվական գործընկերն է` Barseghyan media factory-ն:
 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---