Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է պլանային հետազոտման նպատակով

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԶԼՄ-ները հաղորդել են, որ երկուշաբթի դեկտեմբերի 7-ին թատրոնի եւ կինոյի ականավոր դերասան Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է վերականգնման կուրս անցնելու նպատակով վերջերս տարած ինսուլտից հետո: Ըստ նրա ընկերների, դերասանը պլանային հետազոտում է անցնում:



«Արմեն Ջիգարխանյանն իրեն նորմալ է զգում: Նա պրոֆիլակտիկ հետազոտություն է անցնում մոսկովյան կլինիկաներից մեկում եւ պլանային վերականգնում է անցնում ամանորի եւ Սուրբ ծննդյան տոներից, ինչպես նաեւ ԱՄՆ կատարելիք ուղեւորությունից առաջ»,-պատմել է դերասանի մոտ ընկերը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---