Երեւանում բացվել է «Գիտության եւ կրթության ծառայողները» մրցույթ-ցուցահանդես 8 դեկտեմբերի 2009 - 17:36 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 8-ին Երեւանում բացվեց գեղանկարչության եւ քանդակագործության «Գիտության եւ կրթության ծառայողները» մրցույթ - ցուցահանդեսը` նվիրված Հայաստանի անկախության օրվան: Ցուցահանդեսը կազմակերպել էր Հայաստանի գիտության եւ կրթության նախարարությունը, ինչպես նաեւ Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը: Ցուցահանդեսում ներկայացված էին արվեստի հայտնի գործիչների եւ դասախոսների աշխատանքները, ինչպես նաեւ ուսանողների գործերը: Ցուցադրված 45 աշխատանքներից 30-ը գեղանկար էր, իսկ 15-ը` քանդակ: «Ինչպես հայտնի է, մրցույթին մասնակցում են մանկավարժներ եւ ուսանողներ: Մրցույթի նպատակն է` բարձրացնել ուսանողների մոտ գեղանկարչության հանդեպ պահանջը եւ նոր տաղանդներ գտնել», - նշեց ճարտարապետների միության նախագահ, մրցութային հանձնաժողովի նախագահ Մկրտիչ Մինասյանը: Մրցութային հանձնաժողովի կազմում են` ՀՀ գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, Հայաստանի դիզայներների միության նախագահ Աշոտ Բաղդասարյանը եւ այլք: Մրցութային հանձնաժողովի համանախագահներն են գիտության եւ կրթության նախարար Արմեն Աշոտյանը եւ ժողովրդական ճարտարապետ, ակադեմիկոս Ջոն Թորոսյանը, որոնք ներկա էին ցուցահանդեսի բացմանը: Մրցութային սահմանված կարգերն են` առաջին տեղ` 300 հազ. դրամ պարգեւ, երկրորդ տեղ` 150 հազ. դրամ պարգեւ, երրորդ տեղ` 100 հազ. դրամ պարգեւ: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |