Երեւանում կկայանա «EXPO -թանգարանային ինդուստրիա» ցուցահանդես վաճառքը24 դեկտեմբերի 2009 - 16:53 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 25-ին Հայաստանի ազգային պատկերասրահի միջնադարյան արվեստի սրահում կկայանա «EXPO -թանգարանային ինդուստրիա» (MUSEX) ցուցահանդես վաճառքը եւ մեկօրյա սեմինար` Հայաստանի մարզերի եւ Երեւանի թանգարանների ներկայացուցիչների համար:Ցուցահանդեսը, որ իրականացվում է Բրիտանական խորհրդի (British Council) հայաստանյան գրասենյակի «Ստեղծագործ համագործակցություն» ծրագրի շրջանակներում, կազմակերպել են Հայաստանի ազգային պատկերասրահը, Հայաստանի պատմության թանգարանը, Էրեբունի թանգարանը եւ այլն: Սեմինարը վարելու է Վրաստանի արվեստների միջազգային կենտրոնի տնօրեն Մակա Դվինաշվիլին, ով Բրիտանական խորհրդի «Ստեղծագործ համագործակցություն» ծրագրի շրջանակում անցկացվող «Մշակութային արդյունաբերության զարգացում» ծրագրի ղեկավարն է: «Մշակութային արդյունաբերության զարգացում» ծրագիրը ներկայացրել է Վրաստանի արվեստների միջազգային կենտրոնը, որի նպատակն է` հնարավորություն ստեղծել տարբեր երկրների արվեստի գործիչների համագործակցության համար, զարգացնել թանգարանային մշակույթը, նպաստել թանգարանային հուշանվերների արտադրման գործընթացին: Ծրագրի շրջանակներում երկու երկրների թանգարանները ստեղծել են հուշանվերային նմուշներ եւ տեղադրել համատեղ վեբ-կայքում: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |