Հայկական խաչքարերի ճեպանկարները կցուցադրվեն Մոսկվայում

PanARMENIAN.Net - Ցուցահանդեսը կազմակերպվել է «Խաղաղարար» համաշխարհային միության կողմից: Այն կսկսվի դեկտեմբերի 29-ն եւ կշարունակվի մինչեւ 2010 թ-ի հունվարի 12-ը: «Ես իրավունք ունեմ ցուցադրել միայն 3 ճեպանկար եւ լուսանկար, սակայն ես ինձ հետ շատ գործեր կվերցնեմ եւ կփոխեմ նրանց յուրաքանչուր 2-3 օրը մեկ: Երբ ես հայտնեցի այդ ցուցահանդեսի կազմակերպիչներին, նրանք ասացին, որ ես մտածում եմ որպես իսկական հայ», - ասել է խաչքարերի վարպետ Վարազդատ Հարությունյանը:



Վարազդատ Հարությունյանը մոտ 400 խաչքարերի հեղինակ է, որոնց թվում են ավանդական եւ նորարարական գործեր: «Արվեստը միշտ առաջացրել է վիճաբանություններ, սակայն, ո՞վ կարող է վիճել խաչքարի հետ: Դա ամենախորհրդավոր երեւույթներից է», - ասել է նա:



Նա հայտնել է, որ մտադիր է պահպանված գծագրերի եւ ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ վերականգնել Ջուղայի լավագույն խաչքարերը:
 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---