Կյանքի 93-րդ տարում վախճանվեց հայ արձակագիր, հրապարակախոս Անահիտ Սահինյանը 7 հունվարի 2010 - 17:20 AMT PanARMENIAN.Net - Անահիտ Սահինյան Անահիտ Սահինյանը ծնվել է 1917թ. հունիսի 20-ին Ստեփանավանի շրջանի (այժմ` ՀՀ Լոռու մարզ) Վարդաբլուր գյուղում: Ավարտել է Երեւանի շինարարական տեխնիկումն ու Երեւանի Պետական Համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1942-58թթ. աշխատել է «ՀայՊետհրատում»` որպես մանկապատանեկան գրականության բաժնի վարիչ: 1969-87թթ. եղել է «Պիոներ» ամսագրի խմբագիրը: Հայերեն է թարգմանել բազմաթիվ մանկական ստեղծագործություններ: «Խաչուղիներ» (1946), «Ծարավ» (1954), «Թախիծ» (2 հ., 1974-1981) վեպերի; «Վայելք» (1942), «Նունուֆար» (1994), «Սեփական հետքերով» (2000) պատմվածքների, ինչպես նաեւ պատմվածքների ու պիեսների «Զիգզագ» (1976) գրքի հեղինակն է: Անահիտ Սահինյանը 1981-ին «Ծարավ» վեպի համար արժանացել է Հայաստանի ՍՍՀ Պետական պարգեւին: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ Պետդեպը ողջունել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն անցկացնելու` Ղազախստանի առաջարկը «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ոգևորված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մինչ օրս ձեռք բերված առաջընթացից»,–ասել են Պետդեպից Սուրեն Պետրոսյան. ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ եղել են Նա նշել է, որ որ ՔՊ-ի որոշումներ կայացնելու վրա ազդեցություն ունեցողներից 4-5 հոգի են կոնտակտի դուրս եկածները Հունիսի 1–ից Վրաստան մտնող յուրաքանչյուր զբոսաշրջիկ պետք է բժշկական ապահովագրություն ունենա Կարգազանցների համար նախատեսվում է տուգանք Ըստ ԻՔՄ հաշվարկի՝ մայիսի 9–ի հանրահավաքին մոտ 32,000 մարդ է մասնակցել Հաշվարկն արվել է աերոնկարահանման միջոցով |