Լուարա Հայրապետյանը 2-րդ տեղն է գրավել «Մանկական «Նովայա վոլնա»-2009» մրցույթում 7 հունվարի 2010 - 17:48 AMT PanARMENIAN.Net - Մանկական «Նովայա վոլնա» մրցույթ «Մանկական «Նովայա վոլնա» մրցույթը փոփ-երաժշտության երիտասարդ կատարողների առաջին միջազգային մրցույթն է, որ անց է կացվում երկրորդ անգամ: Առաջին անգամ այն անցել է 2008 թվականին: Մրցույթի կազմակերպիչն է «APC» հոլդինգը: Մրցույթին մասնակցում են երկու տարիքային խմբերի` 8-12 տարեկան եւ 13-15 տարեկան մասնակիցներն: Այս մրցույթը լայնածավալ տարածաշրջանային ծրագիր ունի: Ընտրական փուլերն անց են կացվում ՌԴ յոթ դաշնային շրջաններում եւ Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Ղազախստանում, Լատվիայում, Լիտվայում, Ուկրաինայում, Էստոնիայում: Կազմկոմիտեի աշխատանքի հիմնական ուղղություններից մեկն է բարեգործական ծրագրերի իրագործումը: Մրցույթի հիմնական նպատակներից մեկն է բարեկամական հարաբերությունների զարգացումը, տարբեր ազգային մշակույթները ներկայացնող երիտասարդների միջեւ մշակութային փոխազդեցության ամրապնդումը: Լուարա Հայրապետյան Լուարա Հայրապետյանը «Մանկական «Նովայա վոլնա»-2009» մրցույթի եզրափակչի մասնակիցն է Հայաստանից: Հայ երգչուհին, որը սովորաբար հանդես է գալիս Լարա անունով, ներկայացրեց Հայաստանը «Մանկական եվրատեսիլ-2009» մրցույթում` կատարելով «Բարսելոնա» երգը: Նա ծնվել է Աստրախանում 1997թ. սեպտեմբերի 29-ին: Չորս տարեկանից աղջիկը զբաղվել է վոկալով: Չնայած պատանի հասակին, Լուարան բազմիցս է դարձել տարբեր միջազգային եւ համառուսաստանյան մրցույթների դափնեկիր: 2003թ. Լուարան Վոլգոգրադում կայացած «Ռադուգա» միջազգային փառատոնում «Փոքրիկ հրաշք» անվանակարգում արժանացավ Գրան-պրիի: 2006թ. Տուապսեում էստրադային երգի Համառուսաստանյան մրցույթում նա եւս արժանացել է Գրան-պրիի: 2006թ. Լուարա Հայրապետյանը մասնակցել է Եվրատեսիլ-2006-ին ընտրական փուլին Ռուսաստանում, զբաղեցնելով 2-րդ տեղը: Նա հանդիսանում է «Սլավյանսկի բազար-2008»-ի մանկական մրցույթի հաղթողը: 2009-ին Լուարան արժաթ բերեց Հայաստանին` կիսելով երկրորդ տեղը ՌԴ ներկայացուցիչ Կատյա Ռյաբովայի հետ: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |