Երեւանում կայացավ 2009 թվականի պետական մրցանակի հանձնման արարողությունը21 հունվարի 2010 - 12:49 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 21-ին Հայաստանի նախագահի նստավայրում կայացավ մշակույթի ոլորտում 2009 թվականի պետական մրցանակի հանձնման արարողությունը:Գրականության ու հրապարակախոսության ոլորտում պետական մրցանակի արժանացավ Վահագն Գրիգորյանի «Ժամանակի գետը» վեպը: Երաժշտության ոլորտում պետական մրցանակի արժանացավ Երվանդ Երկանյանի «Քրոնիկոն» ստեղծագործությունը: Քաղաքաշինության ու ճարտարապետության ոլորտում Հայաստանի Պաշտպանության նախարարության նոր վարչական շենքի նախագծի համար պետական մրցանակ ստացավ ճարտարապետների հեղինակային խումբը` Ստեփան Նազարյան, Լեւոն Քրիստափորյան, Հայկ Այվազյան, Վահանդուխտ Եգերյան, Գրիմա Հովսեփյան, Ալբերտ Հայրապետյան եւ խմբի ղեկավար Գրիգոր Ազիզյան: Մրցանակի արժանացավ նաեւ «Հայ արվեստի պատմություն» կատալոգը ստեղծած հեղինակային խումբը` Արարատ Աղասյան, Մուրադ Հասրաթյան, Վիգեն Ղազարյան, Հրավարդ Հակոբյան: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Խամենեին՝ Փաշինյանին․ Մեր հանգուցյալ նախագահը զգայուն էր ՀՀ-ի սահմանային խնդիրների նկատմամբ Նա նշել է, որ Իրանի և Հայաստանի հարաբերություններն ունեն հակառակորդներ Փաշինյանն Իրանի նախագահի ԺՊ-ի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ նախանշված ծրագրերը կշարունակվեն Զրուցակիցն ասել է, որ իրենք խորապես գնահատում են, որ բարեկամական Հայաստանը այսօր կիսում է իրենց վիշտը Իռլանդիան, Նորվեգիան և Իսպանիան պաշտոնապես ճանաչել են Պաղեստինը Իսրայելը հետ է կանչել այդ երկրներում իր դեսպաններին խորհրդակցությունների համար ԱԺ նախագահ․ Ալմաթիի հռչակագրի մասին դրույթը խաղաղության պայմանագրում ամրագրելու շուրջ համաձայնություն դեռ չկա Նա նշել է, որ քննարկումները շարունակվում են |