Հայաստանի մշակույթի փոխնախարար Դավիթ Մուրադյանը հեռացվել է պաշտոնից

PanARMENIAN.Net - Հայաստանի մշակույթի փոխնախարար Դավիթ Մուրադյանը սեփական դիմումի համաձայն հեռացվել է զբաղեցրած պաշտոնից, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:



Դավիթ Մուրադյանը գրող, կինոգետ, «Ոսկե գրիչ» մրցանակի դափնեկիր է: Ծնվել է 1951 թվականին Երեւանում: 1973 թ. ավարտել է ԵՊՀ հայկական բանասիրական ֆակուլտետը: Տպագրվում է 1969 թ.: Հրատարակել է ութ գիրք, այդ թվում` «Հրաժեշտ» (1994 թ.), «Գնացքներ եւ կայարաններ» (200 թ.), «Ժառանգության իրավունք» (2005 թ.): Դավիթ Մուրադյանի սցենարներով նկարահանվել են մի քանի կարճամետրաժ, խաղարկային եւ վավերագրական ֆիլմեր: Նրա «Մեր հին դաշնամուրը» պիեսը բեմադրվել է Երեւանի Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնում (2006 թ.): Աշխատել է Հանրապետական ռադիոյի գրական խմբագրությունում (1971-1973թթ.), «Հայաստանի աշխատավորուհի» ամսագրում (1973-1974 թթ.), «Հայֆիլմ» կինոստուդիայում (1976-1991 եւ 1997-2001 թ.թ.), Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի հայկական ընկերությունում (1991-1992 թթ.), 1994-1996 եւ 2001-2008 թթ.` Հայաստանի գրողների միության քարտուղար: Համատեղությամբ դասավանդում է Երեւանի պետական մանկավարժական համալսարանում եւ Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում: Ունի պրոֆեսորի գիտական կոչում: Գրական գործերը եւ հոդվածները թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, վրացերեն, գերմաներեն, ռումիներեն, անգլերեն եւ այլ լեզուներով:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---