Դոն Ասկարյան. «Նկարահանեք միայն այն ամենը, ինչը որ ձեր մոտ ներքին մղում է առաջացնում»23 հունվարի 2010 - 19:24 AMT PanARMENIAN.Net - «Իմ կարծիքով, վարպետության դասեր պետք է անցկացնի վարպետը: Ես վարպետ չեմ, սակայն կարող եմ ձեզ հետ կիսվել իմ փորձով: Ամենակարեւորն այն է, որ օգնենք երիտասարդ ռեժիսորներին` իրենց ճանապարհը գտնելու», - երիտասարդ ռեժիսորների հետ վարպետության դասերի ժամանակ իր մտքերն արտահայտեց պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ եւ լուսանկարիչ Դոն Ասկարյանը:Դոն Ասկարյանի կարծիքով, երիտասարդ ռեժիսորների գլխավոր խնդիրն այն է, որ պահպանեն կինեմատոգրաֆիայի գոյություն ունեցող մակարդակը: «Ֆիլմ նկարահանելիս ռեժիսորը աչքի առաջ պետք է ունենա նույնիսկ դեռեւս չնակարահանած ֆիլմը», - ասել է նա: Ասկարյանը կինեմատոգրաֆի մասնագիտություն չունի, սակայն վարպետացել է մշտական ֆիլմեր դիտելու ընթացքում: «Սովորել կարելի յուրաքանչյուր ֆիլմ դիտելիս, նույնիսկ վատը, իսկ վատ ֆիլմ դիտելիս ավելի հեշտ ես սովորում, քանի երբ հասկանում ես, որ չի կարելի այդպես նկարահանել: Իսկ լավ ֆիլմը պատճենել չես կարող», - ասել է ռեժիսորը: Նրա խոսքով` դիպլոմը չի կարող ապահովել լավ ֆիլմի նկարահանումը: «Ինձ դուր է գալիս անթոլոգիական կինեմատոգրաֆիան, այն կախված չէ որեւէ մեկից, փող չի աշխատում եւ չի քարոզում որեւէ մեկի գաղափարները, նույնիսկ պատմությունը չի հետաքրքրում: Իմ կարծիքով, անթոլոգիական ուղղություն ուներ միայն Տարկովսկին», - ասել է ռեժիսորը: Վարպետության դասի ընթացքում ներկաները դիտեցին երիտասարդ ռեժիսորների ֆիլմեր եւ Ասկարյանի կարծիքը դրանց մասին: Դոն Ասկարյան- ռեժիսոր, սցենարիստ, նկարիչ: Ծնվել է 1949 թ. Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում: 1967-1973 թթ. Մոսկվայում սովորել է արվեստների պատմություն, աշակերտել է Անդրեյ Տարկովսկուն: 1975 թ. տարագրվել է Գերմանիա: Հայաստանի անկախության հաստատումից հետո վերադարձել է հայրենիք եւ սկսել է ֆիլմեր նկարահանել: 1978 թ.-ից ապրում է Գերմանիայում` Բեռլինում: Նկարահանել է «Ավետիք», «Փարաջանով», «Կոմիտաս», «Երաժիշտներ», «Արջը», «Արարարտը 14 տեսարաններով» եւ այլ ֆիլմեր: Նրա անհատական շատ ցուցահանդեսները ցուցադրվել են Տոկիոյում, Բեռլինում, Պոտսդամում, Երեւանում եւ այլուր: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |