
3 փետրվարի 2010 - 15:33 AMT
PanARMENIAN.Net -
Փետրվարի 9-ից կթանկանան լեգենդար «Deep Purple» ռոք խմբի համերգի տոմսերը: Համերգը տեղի կունենա մայիսի 25-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Տոմսերի նվազագույն արժեքը 15 հազար դրամ է, առավելագույնը` 55 հազար դրամ:
Ռոք խումբը ելույթ կունենա ամբողջական կազմով: Յան Գիլան (վոկալ), Ռոջեր Գլովեր (բաս կիթառ), Սթիվ Մորս (կիթառ), Դոն Էյրի (ստեղնային գործիքներ), Իեն Փեյս (հարվածային գործիքներ):
Համերգի կազմակերպիչներն են` Vibrographus ընկերությունը եւ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն:
Լուսանկարման իրավունք պատկանում է PanARMENIAN Photo-ին, հետագայում այդ լուսանկարները վաճառելու իրավունքով:
«Deep Purple»-ը բրիտանական ռոք խումբ է: Նվագում է հարդ ռոքի ժանրում: Կազմավորվել է 1968 թ-ն (սկզբում հանդես էր գալիս Roundabout անվան տակ): Երաժշտական քննադատները բարձր են գնահատում նրանց ավանդը ռոքի եւ «ծանր մեթալի» զարգացման գործում: