Երեւանում տեղի կունենա երիտասարդ նկարիչների ցուցահանդես` նվիրված Սբ.Սարգսի տոնին

PanARMENIAN.Net -
Հայաստանում սիրո եւ երիտասարդության տոնին` Սուրբ Սարգսի տոնին նվիրված ավանդական ցուցահանդեսում կներկայացվեն մինչեւ 35 տարեկան երիտասարդ նկարիչների աշխատանքները: «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը Beeline) դարձել է այդ ցուցահանդեսի գործընկեր, որն անցկացվում է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:



Բոլոր աշխատանքները նվիրված են սիրո թեմային, իսկ ցուցահանդեսը նպատակ ունի նպաստելու հայ գեղանկարչության եւ մշակութային արժեքների տարածմանը ոչ միայն Հայաստանում այլ նաեւ երկրի սահմաններից դուրս:



Մրցույթը կանցկացվի 4 անվանակարգում` գրաֆիկա, գեղանկարչություն, քանդակագործություն եւ դեկորատիվ-կիրառական արվեստ: Յուրաքանչյուր անվանակարգում կտրվեն մրցանակներ առաջին, երկրորդ եւ երրորդ տեղերի համար:



«Այս ցուցահանդեսը յուրահատուկ իրադարձություն է երկրի մշակութային կյանքում եւ ուղղված է ազգային արժեքների պահպանմանը: Իմ կարծիքով, հենց ազգային ավանդույթների պահպանումը` հետագա զարգացման գրավականն է: Պատահական չէ, որ մեր` «Հանուն պայծառ ապագայի» սոցիալական քաղաքականության շրջանակում հատուկ տեղ է հատկացվում հայ ազգի մշակութային ժառանգության փոխանցմանը սերնդեսերունդ», - նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: նդես-մրցույթի գործընկեր:



Սուրբ Սարգիսը հայ ժողովրդի ամենասիրելի սրբերից մեկն է, նրան բազմաթիվ եկեղեցիներ են նվիրված: Ավանդույթի համաձայն, Սբ.Սարգիսը ծնունդով Կապադովկյան Կեսարիայից է եղել, բայց կայսր Յուլիան Ուրացողի հետապնդումների պատճառով հեռացել է Պարսկաստան: Նա իրեն դրսեւորել է որպես խիզախ ու տաղանդավոր ռազմիկ, բայց հրաժարվել է ընդունել զրադաշտականությունը եւ պարսից շահ Շապուհ II-ի հրամանով որդու` Մարտիրոսի հետ միասին 363 թվականին տանջալից մահվան է դատապարտվել: Նրա տանսչորս հետեւորդները վերցրել են նահատակների մարմինները, որպեսզի քրիստոնեական ավանդույթներով թաղեն, ինչի համար իրենք նույնպես գլխատվել են եւ տանջալից մահ ընդունել:



«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «Վիմպելկոմ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունն է, որը տրամադրում է ֆիքսված եւ բջջային հեռախոսակապի ծառայություններ Հայաստանի Հանրապետությունում: «Վիմպելկոմ» ընկերությունների խումբը հեռահաղորդակցության օպերատոր է, որը մատուցում է ձայնային կապի եւ տվայների փոխանցման ծառայություններ անլար եւ ֆիքսված հեռախոսակապի տեխնոլոգիաների լայն շրջանակում, ինչպես նաեւ լայնաշերտ Ինտերնետ կապի ծառայություններ: «Վիմպելկոմ» ընկերությունների խմբի մեջ են մտնում բջջային կապի մի շարք օպերատորներ, որոնք մատուցում են իրենց ծառայությունները Ռուսաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Վրաստանում եւ Հայաստանում: «Վիմպելկոմ» ընկերությունների խմբի արտոնագրերը ընդգրկում են ընդհանուր 340 մլն բնակչությամբ տարածքներ: «Վիմպելկոմ» ԲԲԸ առաջին ռուսական ընկերությունն էր, որը գրանցվեց Նյու-Յորքի ֆոնդային բորսայում (NYSE): Ընկերության բաժնետոմսերը շրջանառվում են VIP ծածկագրով:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---