Հայաստանում լույս կտեսնի ռոքի մասին առաջին «Rock star» թերթը

PanARMENIAN.Net -
Փետրվարի 28-ին տեղի կունենա Հայաստանում ռոքի մասին առաջին «Rock star» թերթի շնորհանդեսը` ռոքի հայ ու օտարերկրացի կատարողների մասին:



«Թերքի ստեղծման գաղափարը պատկանում է ինձ ու լրագրողների ու լուսանկարիչների իմ թիմին, Թերմինե Ներսիսյանին, Անի Հովհաննիսյանին ու Մկրտիչ Նազարյանին»,-PanARMENIAN.Net ի թղթակցին է ասել գաղափարի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր Արվին Քոչարյանը:



Ըստ նրա, թերթի յուրաքանչյուր համար նվիրված կլինի որեւէ ռոք խմբի: Սակայն թերթում կլինի նաեւ ռետրո-էջ` նվիրված անցյալի հայ ռոքերներին, օտարերկրացվի ռոք-աստղերին, նոր սկավառակների շնորհանդեսին, ինչպես նաեւ պոստերներ, լուսանկարներ եւ այլ անակնկալներ այդ ժանրի սիրահարների համար:



«Թերթը հասցեագրված է փոքր լսարանի, որը չի դավաճանում իր նախասիրություններին: Մենք ցանկանում ենք, որ մեր թերթը միշտ լինի, քանի որ նյութերի պակաս չենք զգում եւ ապահովում ենք նյութերի ու լուսանկարների բարձր մակարդակ»,-ասել է Արվին Քոչարյանը:



Թերթի դիզայնով կզբաղվի Arvin Kocharian produccions-ը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---