Երեւանի Ժողովրդական արվեստի թանգարանում տեղի կունենա ակադեմիկոս Անրի Ներսիսյանի լուսանկարների ցուցահանդեսը

PanARMENIAN.Net -
Ժողովրդական արվեստի թանգարանում կբացվի ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Անրի Ներսիսյանի լուսանկարների ցուցահանդեսը` «Թումանյանի աշխարհը` Դսեղ գյուղը, մարդիկ եւ բնությունը: Ցուցահանդեսը նվիրված է ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 141-ամյակին: Ցուցահանդեսի կազմակերպիչը «Լոռվա ձոր» հայրենակցական միությունն է: Ցուցահանդեսը կտեւի մինչեւ 2010թ. փետրվարի 25-ը:









Անրի Ներսեսյան

Անրի Ներսեսյան` ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր է, ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ-ի ֆունդամենտալ գիտական գրադարանի տնօրենն է:

Հովհաննես Թումանյան

Հովհաննես Թումանյան` մեծ հայ գրող է: Ծնվել է 1869 թ-ն Լոռվա մարզի Դսեղ գյուղում: Գրել սկսել է 1880 թ-ի կեսերից, համագործակցել է հայկական թերթերում եւ ամսագրերում: «Բանաստեղծություններ» ժողովածուների հրատարակումով Թումանյանի պոեզիան ճանաչվեց հասարակության կողմից: Հասունացման շրջանը նրա ստեղծագործություններում վերաբերվում է 19 դարի վերջին - 20-դ դարի սկզբերին: 20-դ դարի սկզբին նա սկսել է իր հասարակական գործունեությունը: 1899 թ-ին նրա ղեկավարությամբ կազմակերպվել է «Վերնատուն» գրական խմբակը: 1912-1921 թթ. Կովկասի հայ գրողների միության նախագահն էր: 1921-22 թթ.Հայաստանի օգնության միության նախագահն էր: Մահացել է 1923 թ-ին Մոսկվայում:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---