Մեծ Բրիտանիայում մեկնարկել է Սերգեյ Փարաջանովին նվիրված փառատոնը

PanARMENIAN.Net -
Փետրվարի 22-ին Լոնդոնում մեկնարկել է Սերգեյ Փարաջանովին նվիրված փառատոնը: Այն բացվել է National Theatre-ում վրացաբնակ լուսանկարիչ Յուրի Մեչիտովի ցուցահանդեսով, որը մեծ ռեժիսորի առավել հայտնի լուսանկարների հեղինակն է: Ցուցահանդեսում ընդգրկված են բացառիկ լուսանկարներ, որոնք արվել են Մեչիտովի կողմից Փարաջանովի հետ ընկերության 11 տարիների ընթացքում:



«Նա բացահայտում է հետաքրքիր իրավիճակների խճանկարներ, հակադիր տրամադրություններ, ֆիլմ նկարահանելու ժամանակ տեղի ունեցած հիշարժան դեպքեր», - հաղորդում է փառատոնի կազմակերպիչ Լայլա Ալեքսանդր Գարեթը: Ցուցահանդեսը կտեւի մինչեւ մարտի 28-ը:



Փառատոնի ընթացքում այցելուները կկարողանան դիտել Փարաջանովի ֆիլմերը, տեսնել շարժվող նկարների ինստալյացիաներ, մասնակցել «Սերգեյ Փարաջանովի ստվերները» թեմայով սիմպոզիումին եւ «Արարելով հրաշքների աշխարհը» սեմինարին, որը նվիրված է Փարաջանովի կյանքին եւ ստեղծագործություններին:



 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---