Կյանքից հեռացավ արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր Լեւոն Իսահակյանը 3 մարտի 2010 - 15:40 AMT PanARMENIAN.Net - 102 ամյա հասակում կյանքից հեռացավ արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր Լեւոն Իսահակյանը, որի կենսագրությունը արտացոլում է հայկական կինոարվեստի տարեգրությունը, իսկ ֆիլմերը` հայրենիքի պատմությունը: Ծնվել էր Ալեքսանդրապոլում, եղել Լենինականի առաջին պիոներ տան տնօրենը, «Անուշ» ֆիլմում խաղացել Մոսի: Հեղինակն է ազգի ականավոր զավակների մասին շատ ֆիլմերի: Լեւոն Իսահակյանն առաջին կինոռեժիսորն էր, որը խոսեց հայոց ցեղասպանության մասին` «Հայրենի երկիր» ֆիլմում: Վաստակաշատ կինոգործչի հուղարկավորությունը` մարտի 4-ին, ժ. 14:00-ին, Մաշտոցի պողոտա, 54, բնակարան 16 հասցեից: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |