Էմիր Կուստուրիցա. Հայաստանի ու Սերբիայի միջեւ ես մեծ ընդհանրություն եմ տեսնում 5 մարտի 2010 - 20:03 AMT PanARMENIAN.Net - «Ամբողջ աշխարհում Հայաստանի ամենահայտնի ներկայացուցիչը Շառլ Ազնավուրն է»,- մարտի 5-ին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց հայտնի սերբ ռեժիսոր եւ երաժիշտ Էմիր Կուստուրիցան: Նա հաղորդեց, որ Հայաստանի մասին շատ բան չգիտի, միայն Ազնավուրին, Փարաջանովին եւ Խաչատուր Ալմազյանին, «ես մեծ ընդհանրություն եմ տեսնում Հայաստանի ու Սերբիայի միջեւ, եւ դա ինձ բավական է»: Ռեժիսորն ասաց, որ երջանիկ ու հաջողակ մարդ է, քանի որ կյանքում արել է միայն այն, ինչ ցանկացել է. «Ես միշտ արել եմ այն, ինչ ցանկացել եմ, ուստի իմ ֆիլմերը հասկանում եւ ընդունում են աշխարհի տարբեր մասերում»: Ռեժիսորն ընդգծեց նաեւ, որ երբեք տարբերություն չի դրել երաժշտության ու ֆիլմերի միջեւ, քանի որ ցանկացել է, որպեսզի հանդիսատեսը վայելի թե մեկը, եւ թե մյուսը: Կուստուրիցան անդրադարձավ նաեւ փակ սահմանների թեմային: «Բնական է, որ յուրաքանչյուր մարդ ցանկանում է գնալ այնտեղ, որտեղ ցանկանում է, սակայն եթե այժմ Հայաստանը բաց դառնա ողջ աշխարհի համար, ապա այստեղ կարող են լուրջ փոփոխություններ տեղի ունենալ, որոնք ձեզ կարող են դուր չգալ»,- ընդգծեց ռեժիսորը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |