Արգենտինայում մեկնարկած «Պինամարի էկրան 2010» կինոփառատոնին Հայաստանը մասնակցում է առաջին անգամ

PanARMENIAN.Net - Մարտի 6-ին մեկնարկած «Պինամարի էկրան 2010. արգենտինյան եւ եվրոպական կինոյի 6-րդ հանդիպում» միջազգային կինոփառատոնում Հայաստանն այս տարի մասնակցում է առաջին անգամ եւ հատուկ հրավիրյալի կարգավիճակով: Հայկական կինոարվեստը ներկայացված է Հարություն Խաչատրյանի «Սահման» վավերագրական ֆիլմով եւ Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ» գեղարվեստական կինոնկարով:

«Մարտի 7-ին կինոփառատոնի շրջանակներում՝Արգենտինայի մշակույթի փոխնախարար Մարսելա Կարդիլոնի, Կինոյի եւ աուդիոտեսողական արվեստների ազգային ինստիտուտի նախագահ Լիլիանա Մասուրեի, Պինամարի քաղաքապետ Ռաֆայել դե Վիտոյի, կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Կարլոս Մորելիի, Արգենտինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանի, կինոփառատոնին մասնակցող մոտ երեք հարյուր արգենտինացի, իտալացի, իսպանացի, հույն, հայազգի ռեժիսորների, դերասանների, կինոքննադատների, լրագրողների մասնակցությամբ հանդիսավոր նշվեց Հայաստանի Հանրապետության օրը: Այդ կապակցությամբ Հայաստանի դեսպանի անունից կազմակերպվեց ընդունելություն», - տեղեկացնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունը։

Փառատոնում ներկայացված հայկական ֆիլմերի պրեմիերան կայանալու է մարտի 11-12-ին։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---