
18 մարտի 2010 - 19:51 AMT
PanARMENIAN.Net - Նիստի շրջանակներում ՀՀ մշակույթի նախարարն ու դեսպանը, ինպես տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամլո ծառայությունը, այցելեցին Սբ. Ղազար կղզի, ուր Մխիթարյան Միաբանության հետ` աբբահայր Եղիա Քիլաղբյանի գլխավորությամբ քննարկեցին Իտալիայում 2012թվականի հունվարին Հայ գրքի 500-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկի կազմակերպման ու այդ ուղղությամբ հայկական հարուստ մշակութային ժառանգության ներկայացման հետ կապված հարցերը:
Վենետիկ այցելության ընթացքում Հասմիկ Պողոսյանն ու Ռուբեն Կարապետյանը հանդիպումներ ունեցան Լա Ֆենիչեե թատրոնի եւ Կոռեռե թանգարանի տնօրենների հետ, ինչպես նաեւ պատվիրակության մյուս անդամների հետ այցելեցին Չինիի հիմնադրամի կենտրոն:
Վենետիկից հետո ՀՀ մշակույթի նախարարն ու դեսպանը մեկնեցին Ռիմինի, ուր քաղաքապետարանում պաշտոնական արարողության ժամանակ Հասմիկ Պողոսյանը աշխարհահռչակ գրող եւ կինոսցենարիստ Տոնինո Գուեռայի 90-ամյակի կապակցությամբ վերջինիս հանձնեց ՀՀ Նախագահի կողմից շնորհված Պատվո շքանշանը: