Փարիզի Գրքի միջազգային ցուցահանդես- տոնավաճառում Հայաստանը կներկայացնի 80 գիրք, այդ թվում 2-ը` էլեկտրոնային

Փարիզի Գրքի միջազգային ցուցահանդես- տոնավաճառում Հայաստանը կներկայացնի 80 գիրք, այդ թվում 2-ը` էլեկտրոնային PanARMENIAN.Net - 2010 թ. մարտի 25-ից ապրիլի 1-ը Փարիզում կկայանա գրքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառ, որին ՀՀ մշակույթի նախարարությունը կմասնակցի առանձին տաղավարով: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել Հայաստանի մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գայանե Դուրգարյանը, հայկական պատվիրակությունն, որի կազմում ընդգրկված են նաեւ հրատարակիչներ, գրատարածման ցանցի ներկայացուցիչներ` նախարարության աշխատակազմի հրատարակչական գործի գործակալության պետ Է. Միլիտոնյանի գլխավորությամբ կներկայացնեն վերջին երկու տարվա պետական պատվերով եւ պետական աջակցությամբ հրատարակված ավելի քան 80 անուն գիրք, այդ թվում 2-ը` էլեկտրոնային: Դրանք հիմնականում ալբոմներ են եւ գեղարվեստական գրքեր, պետական պատվերով տպագրված վերջին երկու տարում: «Իր գրքերը տոնավաճառում կներկայացնեն նաեւ մասնավոր հայկական հրատարակչությունները»,-հավելել է Գ.Դուրգարյանը:



Այդ օրերին տեղի կունենա նաեւ «Սփյուռքահայ նորագույն պատմվածք» գրքի շնորհանդեսը, որին կմասնակցեն ֆրանսահայ մամուլի եւ գրական շրջանակի ներկայացուցիչները:



Փարիզի Գրքի միջազգային ցուցահանդես- տոնավաճառը խոշորագույններից է աշխարհում: Այն անց է կացվում 30-րդ անգամ եւ կտեւի վեց ամիս: Տոնավաճառում կներկայացվեն շուրջ 1000 հրատարակչություններ աշխարհի 25 երկրներից, գրքերի վաճառքով զբաղվող ընկերություններ, ինտերնետ- հրատարկչություններ ու գրադարաններ: Փարիզ են ժամանել շուրջ 90 արձակագիրներ եւ բանաստեղծներ աշխարհի տարբեր երկրներից: Նրանց թվում են Ումբերտո Էկոն, Սալման Ռուշդին, Դորիս Լեսինգը, Փոլ Օստերը: Տոնավաճառի շրջանակներում տեղի կունենա շուրջ 600 միջոցառում:



Միջազգային հանդիպման գլխավոր թեմաներից կլինեն նոր տեխնոլոգիաները գրականության տարածման ոլորտում, մասնավորապես, «թվայնացված գրքերի» բանկերի ստեղծում եւ նման ստեղծագործությունների վաճառքը: Մեծ ուշադրություն կդարձվի հեղինակային իրավունքի պաշտպանությանը:



Ակնկալվում է, որ տոնավաճառ կայցելի շուրջ 220 հազար մարդ: Դա 15 հազարով ավելի է, քան 2009-ին: Առանձնակի ուշադրություն կհատկացվի երիտասարդության ներգրավմանը, որի համար նախատեսվում են հատուկ ծրագրեր, վարպետության դասեր սկսնակ թղթակիցների համար, կոմիքսների ցուցահանդեսներ, հաղորդում է «Կուլտուրա» հեռուստաալիքի կայքէջը:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---