Երեւանում տեղի ունեցավ «2009 ՀՀ նախագահի երիտասարդական պարգեւներ» մրցույթի եզրափակիչ փուլ անցածների աշխատանքների ցուցահանդեսի բացումը

PanARMENIAN.Net - Մարտի 30-ին Հայաստանի նկարիչների միությունում տեղի ունեցավ «2009 ՀՀ նախագահի երիտասարդական պարգեւներ» մրցույթի եզրափակիչ փուլ անցածների աշխատանքների ցուցահանդեսի բացումը` «Կերպարվեստ» եւ «Կինո» անվանակարգում:



«Արդեն երրորդ տարին է մենք «Պողոսյան» հիմնադրամի հետ համատեղ այս մրցույթն անցկացնում ենք: 2010 թ. նախապես մասնակցում էին 53 անձ, որոնք ներկայացրել էին 250 աշխատանք: Դրանցից մրցութային հանձնաժողովն ընտրել էր 19-ին: Ավարտական փուլում նրանք ներկայացրեցին 63 աշխատանք: Ցուցահանդեսի ընթացքում հանձնաժողովը կընտրի լավագույն աշխատանքները, որոնց հեղինակները մայիսի 13-ին կմասնակցեն պարգեւատրման արարողությանը», - ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ ասել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի խորհրդատու Աիդա Խաչատրյանը:



«Շատ կարեւոր է, որ երիտասարդ հասակում մարդը արժանանում է այսպիսի կարեւոր եւ պատվավոր պարգեւի: Բացի այդ, մրցույթի լավ կողմն այն է, որ մասնակիցները կարող են իրենց աշխատանքները կատարել եւ ներկայացնել իրենց իսկ ընտրած թեմաներով եւ ոճով, չկա որեւէ սահմանափակում», - ասել է մրցութային հանձնաժողովի անդամ, Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի դասախոս Սարո Գալենցը:
 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---