Բեյրութում ներկայացվելու են հայկական միջնադարյան ձեռագրերի կրկնօրինակները

PanARMENIAN.Net - Մեսրոպ Մաշտոցի անվան հնագույն ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանի ցուցանմուշների կրկնօրինակները ապրիլի 1-3-ը ներկայացվելու են Բեյրութի UNESCO-ի սրահում «Բեյրութը գրքի միջազգային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը:



Մատենադարանի գլխավոր ավանդապահ Գեւորգ Տեր-Վարդանյանն իր հերթին նշեց, որ ցուցահանդեսը շատ հագեցած է լինելու, քանի որ ներկայացվելու են հնագույն միջնադարյան ձեռագրերի կրկնօրինակները. 5-րդ դարի թարգմանական եւ ինքնուրույն գրականություն, հայկական մանրանկարչության առանձին նմուշներ:
 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---