Երեւանյան թատրոններում վերսկսվել է ցերեկային ներկայացումների ցուցադրությունը30 մարտի 2010 - 18:45 AMT PanARMENIAN.Net - Երեւանյան թատրոններում վերսկսվել է ցերեկային ներկայացումների ցուցադրությունը:Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի այս նախաձեռնությունն ուղղված է թատրոնի հետ դպրոցականների կապերի ամրապնդմանը, ասվում է Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում: Միայն ընթացիկ տարվա մարտ ամսին երեւանյան դպրոցների ավելի քան 3 հազար դպրոցականներ թատրոն են այցելել: Ցերեկային ներկայացուցմների ավանդույթի վերականգնումը սկսվեց «Մուսա Լեռ» բեմադրությունից Գաբրիել Սունդուկյանի անվ. Ազգային ակադեմիական թատրոնում, որը նախօրեին 900 աշակերտներ են այցելել: Ցերեկային ներկայացումների տոմսերի գումարը վճարում է Երեւանի քաղաքապետարանը: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |