Երեւանում Հայրենական մեծ պատերազմի 65-ամյակին նվիրված ցուցահանդես է բացվել

PanARMENIAN.Net - Մարտի 30-ին Հայաստանի Ազգային արխիվում բացված Հայրենական մեծ պատերազմի ժամանակվա ցուցապաստառների ցուցահանդեսում ներկայացված էին մեծ արժեք ներկայացնող ցուցապաստառների բնօրինակները` կատարված նկարիչներ Աշոտ Մամաջանյանի, Շավարշ Հովհաննիսյանի, Սերգեյ Արուտչյանի, Սեդրակ Ռաշմաջյանի կողմից: Կներկայացվեն նաեւ ռուս նկարիչների հեղինակած ցուցապաստառները, մասնավորապես «Մայր-հայրենի'քն է կանչում» եւ «Մի' շատախոսիր» խորագրերը կրող պաստառները:



«Ազգային արխիվի եւ Հայաստանի Պատմության թանգարանի ֆոնդերում պահվող 42 ցուցապաստառներից կազմված ցուցադրությունը մինչեւ մայիսի վերջը կներկայացվի նաեւ Ռազմական փառքի թանգարանում»,- հաղորդել է Հայաստանի Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---