Երեւանում տեղի կունենա Հրանտ Մաթեւոսյանի ծննդյան 75-ամյակին նվիրված միջոցառում

PanARMENIAN.Net - Հայ- Ռուսական (Սլավոնական) համալսարանում տեղի կունենա Հրանտ Մաթեւոսյանի ծննդյան 75-ամյակին նվիրված միջոցառում: Ցերեկույթին կմասնակցեն ուսանողները, դասախոսները, ինչպես նաեւ հյուրեր` Հրանտ Մաթեւոսյանի կինը` Վերժինե Մովսիսյանը, որդին` Դավիթ Մաթեւոսյանը, ՀՀ Գրողների միության նախագահ Լ. Անանյանը, գրողներ Լեւոն Խեչոյանը, Հովիկ Վարդումյանը, քանդակագործ Գետիկ Բաղդասարյանը, թարգմանչուհի Անահիտ Բայանդուրը եւ ուրիշներ:

Հրանտ Մաթեւոսյան

Հրանտ Մաթեւոսյան` հայ գրող, սցենարիստ: Ծնվել է 1935թ. մարտի 3-ին: 1962-ին ավարտել է Հայաստանի մանկավարժական համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը, 1967-ին` Բարձրագույն սցենարային դասընթացները Մոսկվայում: Մաթեւոսյանը «Մենք ենք, մեր սարերը», «Օգոստոս», «Ալխո», «Մեսրոպ», «Գոմեշը», «Մայրը գնում է որդուն պսակելու», «Նարնջագույն տաբու», «Տաշքենդ», «Ծերունիները», «Ինչպե՞ս ես, Հայաստան» վիպակների հեղինակն է: Հրանտ Մաթեւոսյանն արժանացել է «Դրուժբա նարոդով» ամսագրի մրցանակին (1967), Հայաստանի ՍՍՀ Պետական մրցանակի (1983), ԽՍՀՄ Պետական մրցանակի (1984) դափնեկիր է, եղել է Հայաստանի խորհրդարանի պատգամավոր (1995-2000), Հայաստանի Գրողների միության նախագահ: Հրանտ Մաթեւոսյանը վախճանվել է 2002 թվականի դեկտեմբերի 19-ին Երեւանում:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---