Ռուսական արվեստի թանգարանում կկայանա Մայրության եւ գեղեցկության տոնին նվիրված երեկո 2 ապրիլի 2010 - 17:36 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 7-ին Երեւանում` Ռուսական արվեստի թանգարանում, կկայանա Մայրության եւ գեղեցկության տոնին նվիրված երեկո: Միջոցառման ընթացքում արվեստաբան Մարիամ Գրիգորյանը «Կնոջ կերպարը 19-րդ դարի վերջի 20-րդ դարի սկզբի ռուսական գեղանկարչության մեջ» թեմայով զեկույց կներկայացնի: Զեկույցից հետո Լիլիթ Պիպոյանը կկատարի ռուսական ռոմանսներ, ինչպես նաեւ ելույթ կունենա Երեւանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայի քառյակը` Ա.Ավագյանի ղեկավարությամբ: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |