Ազգային պատկերասրահում Հայոց ցեղասպանության 95-ամյակին նվիրված ցուցահանդես կբացվի![]() 5 ապրիլի 2010 - 18:10 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 16-ին Հայաստանի Ազգային պատկերասրահում Հայոց ցեղասպանության 95-ամյակին նվիրված ցուցահանդես կբացվի: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդեց ցուցահանդեսի կազմակերպիչներից մեկը` Հայ նկարիչների համաշխարհային միության նախագահ Լազար Միրզոյանը, ցուցահանդեսում կներկայացվեն մոտ 100 թեմատիկ նկարներ` Գեւորգ Բաշինջաղյանից մինչեւ ժամանակակից նկարիչների աշխատանքներ: Բացմանը ներկա կլինեն Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ նախարարները, Հայոց ցեղասպանության Թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը եւ այլ հյուրեր: "Ցուցադրվող կտավների մեծ մասը մենք վերցրել ենք Հայաստանի Ազգային պատկերասրահի ֆոնդերից, սակայն որոշ նկարիչներ իրենք են տրամադրել իրենց կտավները ցուցահանդեսի համար",- ընդգծեց Լազար Միրզոյանը: Նա նշեց նաեւ, որ ցուցահանդեսի կազմակերպիչներն են ՀԱԵ Արարատյան թեմը, Հայ նկարիչների համաշխարհային միությունը, Հայաստանի Ազգային պատկերասրահը, իսկ հովանավորը ԱրմենՏել-ն է (Beeline ապրանքանիշ): ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |