“Հովեր” կամերային երգչախումբը 4 համերգով կմասնակցի Մոսկովյան զատկական 9-րդ փառատոնին 6 ապրիլի 2010 - 18:03 AMT PanARMENIAN.Net - “Հովեր” կամերային երգչախումբը չորս համերգով մասնակցելու է Մոսկվայի զատկական 9-րդ փառատոնին: “Մեր երկարամյա համագործակցությունը “21-րդի հեռանկարներ” միջազգային երաժշտական փառատոնի հետ շատ արդյունավետ էր: Այդ փառատոնում մեր մասնակցությունը նույնպես այդ համագործակցության արդյունք է: Զատկական փառատոնի կազմակերպիչները հարցապնդում են արել և “21-րդի հեռանկարների” կազմակերպիչները երաշխավորել են մեր մասնակցությունը”’ – հայտնել է “Հովեր” երգչախմբի նվագավար և գեղարվեստական ղեկավար Սոնա Հովհաննիսյանը` PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցի ընթացքում: Նրա խոսքերի համաձայն, փառատոնի շրջանակներում “Հովերը” հանդես է գալու մայիսի 3-ին Սուզդալի Բոլոր սրբերի տաճարում, իսկ մայիսի 4-ին, 5-ին և 7-ին երեք ելույթով հանդես է գալու Մոսկվայում: “Մեր համերգային ծրագիրը ներառում է հայկական հոգևոր և դասական երաժշտություն: Ծրագրում ներառված են նաև արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործությունները: Սուզդալում մենք հանդես ենք գալու 60 րոպե տևողությամբ համերգային ծրագրով, մոսկովյան երկու համերգների տևողությունը 25 րոպե է լինելու: Վերջին ելույթը ընդգրկված է գալա համերգի ծրագրում և տևելու է 10 րոպե”’ – ասել է Սոնա Հովհաննիսյանը: Անցյալ տարի Մոսկվայի զատկական փառատոնին Հայաստանը մեծ հաջողությամբ ներկայացրել է Երևանի պետական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և նվագավար Հարություն Թոփիկյան): “Հովեր” կամերային երգչախումբը ստեղծվել է 1992 թ.: Երգչախմբի գլխավոր տնօրենն ու հիմնադիրը Երևանի Կոմիտասի անվ. կոնսերվատորիայի դոցենտ Սոնա Հովհաննիսյանն է: Մոսկվայի 9-րդ զատկական փառատոնը բացվել է ապրիլի 4-ին և շարունակվելու է մինչև մայիսի 9: Այս տարի փառատոնը նվիրված է Մեծ հաղթանակի 65-ամյակին: Փառատոնի շրջանակներում կանցկացվի հարյուրից ավելի համերգ, որին կմասնակցի 12 երկրից հազարից ավելի կատարող:
Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |