70 լուսանկար կպատմի Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի մասին

70 լուսանկար կպատմի Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի մասին

PanARMENIAN.Net - Ապրիլի 14-ին Երևանի պատմության թանգարանում բացվեց “Հայրենական մեծ պատերազմ: Երևանի հուշակոթողները” ցուցահանդեսը, որը նվիրված է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-ամյակին: Ցուցահանդեսին ներկայացված է խորհրդային և հետխորհրդային տարիներին նկարված 70 լուսանկար: Լուսանկարների ցուցահանդեսը տեղեկություն է տալիս Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին կառուցված հուշակոթողների մասին: Մեկ շաբաթ հետո ցուցասրահից ցուցադրությունը կտեղափոխեն այլ ցուցասրահ:

“Հայրենական մեծ պատերազմ: Երևանի հուշակոթողները” ցուցահանդեսը երկրորդն է հաղթանակի 65-ամյակին նվիրված ցուցահանդեսների շարքում: Առաջին ցուցահանդեսը բացվել էր մարտին` “Սփյուռքը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին” խորագրով, իսկ երրորդը բացվելու է մայիսի 5-ին` “Երևանը Մեծ հայրենականի տարիներին”:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---