Նկարիչների միությունը Հայոց ցեղասպանության 95-ամյակին նվիրված ցուցահանդես կկազմակերպի![]() 15 ապրիլի 2010 - 21:26 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 20-ին Հայաստանի Նկարիչների միությունում Հայոց ցեղասպանության 95-ամյակին նվիրված ցուցահանդես կբացվի: Հատուկ այդ ցուցահանդեսի համար պրոֆեսիոնալ ժյուրին մոտ 250 կտավներ է ընտրել ներկայացված 600 աշխատանքներից: "Ցուցահանդեսում կցուցադրվեն Հայոց ցեղասպանությանը նվիրված թեմատիկ աշխատանքներից լավագույններն ամենատարբեր ժանրերում` գեղանկարչություն, գրաֆիկա եւ կիրառական արվեստ: Մենք մտադիր ենք ցուցահանդեսում ներկայացնել նաեւ շատ հայտնի նկարիչների մի քանի կտավներ",- ընդգծել է Հայաստանի Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում: Նա նշել է նաեւ, որ ցուցահանդեսը շատ մասշտաբային է լինելու. "Մենք ամեն տարի զանազան ցուցահանդեսներ ենք կազմակերպում, սակայն առաջիկա ցուցահանդեսն ամենակարեւորն ու նշանակալին է մեզ համար": ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |