Ապրիլի 30-ին “Բամբիռ” ռոք-խումբը հանդիսատեսին ներկայացնելու է նոր երգեր

PanARMENIAN.Net - Ապրիլի 30-ին Երևանի “STOP” ակումբում տեղի է ունենալու հայկական “Բամբիռ” ռոք-խմբի համերգը:

“Ծրագիրն իր մեջ ներառում է հիմնականում նոր երգեր, և ինչպես միշտ լինելու են հին երգերի իմպրովիզացիաներ”,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է “Բամբիռի” անդամ Արիկ Գրիգորյանը:

Բամբիռ

«Բամբիռը» (բամբիռ` հայկական ժողովրդական երաժշտական գործիք) հայկական ռոք-խումբ է: Ձեւավորվել է 1978թ. Լենինականում (այժմ` Գյումրի): Խումբը ելույթ է ունեցել Հայաստանի տարբեր քաղաքներում, ինչպես նաեւ Մոսկվայում, Պետերբուրգում, Լոս-Անջելեսում, Ֆրեզնոյում, Մոլդավիայում եւ Վրաստանում: Երգերի հեղինակը Գագիկ Բարսեղյանն է (Ջաղ): Խմբի երաժշտության մեջ օգտագործվում են հայկական ժողովրդական երգեր, Կոմիտասի ստեղծագործությունների եւ միջնադարյան երգերի ժամանակակից գործիքավորումներ: 1982-ին Լիդայում (Բելոռուսիա) կայացած միջազգային փառատոնում «Բամբիռը» մրցանակ ստացավ «ֆոլկ-երաժշտություն» անվանակարգում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---