Ապրիլի 30-ին հայ հանրությանը կներկայացվի ֆրանսիացի կոմպոզիտորների դաշնամուրի համար գրված երաժշտությունը

Ապրիլի 30-ին հայ հանրությանը կներկայացվի ֆրանսիացի կոմպոզիտորների դաշնամուրի համար գրված երաժշտությունը

PanARMENIAN.Net - Ապրիլի 30-ին Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա “XX դարի և համաշխարհային ժամանակակից դաշնամուրային երաժշտության համերգաշարը”:

Համերգի կազմակերպիչներն են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը և ՀՀ մշակույթի նախարարությունը:

Ծրագրում ընդգրկված են Դեբյուսիի, Ռավելի, Կարսկու, Դյուսապենի, Պուլենկի, Բուլեզի ստեղծագործությունները:

Ստեղծագործությունները կհնչեն Հայկ Մելիքյանի կատարմամբ: Նա հանդես է գալիս Բելգիայի, Ֆրանսիայի, Նորվեգիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Մեքսիկայի, Հայաստանի բեմերում

“20-րդ դարի և ժամանակակից համաշխարհային դաշնամուրային երաժշտության համերգաշար”

Հայկ Մելիքյանի նախաձեռնությամբ 2009 թ. հոկտեմբերից Երևանում մեկնարկեց “20-րդ դարի և ժամանակակից համաշխարհային դաշնամուրային երաժշտության համերգաշար” նախագիծը, որի նպատակն է հայ ունկնդրին ներկայացնել աշխարհի ժողովուրդների 20-րդ դարի և ժամանակակից ակնառու կոմպոզիտորների դաշնամուրային ստեղծագործությունները:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---