Երևանի Հարություն Կալենցի 18 հասցեում ապրիլի 27-ից գործելու է նկարիչ Հարություն Կալենցի թանգարանը

PanARMENIAN.Net - “Այս տարի լրանում է հայ մեծ նկարիչ Հարություն Կալենցի 100-ամյակը: Այդ կապակցությամբ ապրիլի 27-ին Երևանում, Հարություն Կալենցի 18 հասցեում բացվելու է նկարչի թանգարանը: Բացի այդ, մշակույթի նախարարը կազմակերպելու է մի շարք միջոցառումներ` նվիրված Հարություն Կալենցի 100-ամյակին: Նախագիծն իրականություն է դառնում նկարչի ընտանիքի շնորհիվ:

Թանգարանի բացումից հետո Ազգային պատկերասրահում կազմակերպվելու է ցուցահանդես, որը կբացվի օգոստոսի 7-ին: “Կալենց” մշակութային հիմնադրամի հետ համատեղ մենք մտադիր ենք ուսումնասիրել Կալենցի Բեյրութում կատարած աշխատանքները, և, հնարավորության դեպքում, կազմակերպել նրա աշխատանքների ցուցահանդես” – հաղորդել է մշակույթի փոխնախարար Սոնա Հարությունյանը` ապրիլի 26-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ:

Հարություն Կալենցի որդին` “Կալենց” թանգարանի հիմնադիր, Երևանի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր, նկարիչ Սարո Կալենցն, իր հերթին, ասել է.”Կալենցի մահվանից անմիջապես հետո, երբ մեզ այցելեց Երևանի քաղաքապետը, թանգարան ստեղծելու միտքը հղացել էր: Սակայն գաղափարն այդպես էլ մնաց անկատար 42 տարի շարունակ: Կալենցի ընտանիքը որոշում է թանգարանը ստեղծել սեփական միջոցներով և “Կալենց” մշակութային հիմնադրամի օգնությամբ` նկարչի երկսենյականոց արվեստանոցում”:

Սարո Կալենցի խոսքերի համաձայն, թանգարանը մեկ տարվա ընթացքում ներկայացնելու է մեծ նկարչի տարբեր ժամանակաշրջանների աշխատանքները:

Բացի այդ, այն խրախուսելու է թանգարանում անցկացվող տարբեր նախագծեր: “Կալենց” հիմնադրամի նախագահ, Կալենցի թանգարանի տնօրեն Լարիսա Կատասանովան իր հերթին նշել է, որ հիմնադրամը գործում է 2008 թ-ից:

“Երկհարկանի բնակարանում շատ հարմար է նկարչի աշխատանքները ներկայացնել: Թանգարանի նմուշները Հարություն Կալենցի 400 աշխատանքներն են: Առաջին հարկում այցելուները կարող են տեսնել Կալենցի, իսկ երկրորդ հարկում` նրա կնոջ աշխատանքները”, - ասել է նա;

Հարություն Կալենց

Հարություն Կալենցը ծնվել է 1910 թ. Օսմանյան կայսրության Սեբաստիա նահանգի Կյուրուն քաղաքում Անիից գաղթած հայ ազնվականներ՝ Խարմադայանների ընտանիքում: 1915 թվականին՝ Հայոց Ցեղասպանության դժնդակ տարում, Կալենցը, անցնելով անապատի մահվան ճանապարհով,հրաշքով փրկվում է՝ հասնելով Հալեպ: 1923-1927թթ. - ապրում է Հալեպում, սկսում է լրջորեն զբաղվել արվեստով։ 1927-1930թթ. - տեղափոխվում է Տրիպոլի (Լիբանան), այստեղ ծանոթանում է ֆրանսիացի նկարիչ Կլոդ Միշլեի հետ, ինչը սկիզբ է դնում նրանց երկար տարիների ստեղծագործական ընկերությանը։
1930 -1946թթ. տեղափոխվոմ է Բեյրութ, որտեղ ապրում է ակտիվ ստեղծագործական կյանքով, բացում է անհատական ցուցահանդեսներ, ստեղծում է գեղարվեստական ստուդիա, ընդունում է աշակերտներ։ Ստեղծագործական կարիերայի կարևոր աստիճաններից էր 1939թ. Նյու Յորքի համաշխարհային ցուցահանդեսում Լիբանանի տաղավարի յոթ մետրանոց հարթաքանդակային կոմպոզիցիան, որը արժանացավ ցուցահանդեսային հանձնաժողովի ու Լիբանանի կառավարության պատվոգրերին։ Եղել է «Արվեստի բարեկամների ընկերության» ստեղծման ակտիվ նախաձեռնողներից և նրա հիմքի վրա 1942թ. կազմավորված «Լիբանանի գեղանկարիչների միության» ակտիվ անդամներից մեկը։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---